Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը. ՀՀ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

«Նախարար Մնացականյանն իր սլովակ գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը:

Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։

ԱԳ նախարարը, անդրադառնալով Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությանը, ընդգծել է, որ վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալներին պատերազմական գործողություններում ներգրավելը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը»,-ասված է հողորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ