Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր պայթած չլինեն. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր պայթած չլինեն. Արցախի նախագահ

Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր պայթած չլինեն. Արցախի նախագահ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: Այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Ադրբեջանը իբր ռազմական օբյեկտների հարվածելու անվան տակ տարբեր տեսակի զինատեսակներ է կիրառում Արցախի խաղաղ բնակչության դեմ:

«Ի՞նչ է օգտագործվում խաղաղ բնակչության դեմ. «Սմերչ» «Պոլոնեզ», հրթիռային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ենթակառուցվածքների կամ զինվորական օբյեկտների անվան տակ Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: Հարվածել են նաև Շուշիի եկեղեցուն, որը որևէ բարոյական հարթության մեջ չի տեղավորվում, որի շրջապատում որևէ ռազմական օբյեկտ կամ ենթակառուցվածքային օբյեկտ չկա»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ոտնահարվում են համամարդկային արժեքները:

Թեմայի այլ նորություններ