Սա այն բազմաթիվ հրթիռներից մեկի մի մասն է, որով գնդակոծվում է Արցախը․ գտել եմ ծննդատան մոտակայքում․ Արման Աբովյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սա այն բազմաթիվ հրթիռներից մեկի մի մասն է, որով գնդակոծվում է Արցախը․ գտել եմ ծննդատան մոտակայքում․ Արման Աբովյան

Սա այն բազմաթիվ հրթիռներից մեկի մի մասն է, որով գնդակոծվում է Արցախը․ գտել եմ ծննդատան մոտակայքում․ Արման Աբովյան

Սա այն հրթիռներից մեկի մի մասն է, որով այսօր գնդակոծվում են Ստեփանակերտը, Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այս բեկորը գտել եմ Արցախի ծննդատան մոտակայքում։

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ ցուցադրելով այդ հրթիռի մեծ բեկորը։

Պարզելով այդ բեկորը՝ Աբովյանը հայտնեց, որ ամեն օր տասնյակ այսպիսի ահավոր եւ վտանգավոր զինատեսակներ են կիրառվում խաղաղ բնակչության դեմ։ «Այս հրթիռները լիցքավորվում են, այսպես կոչված, կասետաներով, որոնց կիրառումն արգելված է բոլոր հնարավոր եւ անհնարին միջազգային կոնվենցիաներով, օրենքներով»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր պետություն կամ տեռորիստական կազմակերպություն, որը կիրառում է այս զենքը, հանցագործ է՝ առանց որեւէ վերապահման։ Հանցագործ է համարվում նաեւ, եթե, առհասարակ, կիրառում է զենք խաղաղ բնակչության նկատմամբ։

Աբովյանն ասաց, որ չունի որեւէ կասկած, որ թե՛ Ալիեւը, թե՛ Էրդողանը կստանան իրենց արժանի պատիժը։ Նրա պնդմամբ՝ սա հենց այն ուղեգիրն է, որ պետք է բացի այդ երկու հանցագործների առջեւ Հաագայի միջազգային տրիբունալի դռները։

Աբովյանի խոսքով՝ եթե այսօր տեռորիստ Էրդողանի և տեռորիստ Ալիևի դեմը չառնվի, ապա նրանց թեթև ձեռքով տեռորիստները կհայտնվեն Վրաստանում, Եվրոպայում, Իրանում եւ ամենուր:

Թեմայի այլ նորություններ