Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ

Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին հանդիսավոությամբ ռազմաճակատ է ճանապարհվել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ նախարար Բադասյանը ողջույնի խոսքում նշել է, որ բոլորը գիտեն, թե ինչ մարտահրավեր է նետված Հայաստանի Հանրապետությանը:

 «Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների ներգրավման հետ, որոնք դեմ են առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրությանը: Վստահ եմ նաև, որ բոլորդ գիտակցում եք՝ մեր հայրենիքի ապագան միայն մեր ձեռքերում է, և միայն մենք ենք կարողանալու մեր հայրենիքը պաշտպանել թշնամուց»,- նշել է արդարադատության նախարարը և ընդգծել, որ իր համար մեծ հպարտություն է ղեկավարել մի կառույց, որը բաղկացած է այնպիսի ծառայողներից, որոնք հայ ժողովրդի զինվորներն են, որոնք պատրաստ են իրավակարգի ամրապնդման իրենց գործը ժամանակավոր թողնել և նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

Ռուստամ Բադասյանը բոլորին մաղթել է անփորձանք ու հաղթական վերադարձ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության և հանուն հայ ազգի:

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը բարձր է գնահատել համակարգի նվիրյալների՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու ցանկությունը և համոզմունք հայտնել, որ բոլորը վերադառնալու են հաղթանակած, և բոլորի անունները ոսկե տառերով են գրվելու ծառայության պատմության մեջ:

«Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, անկոտրում ոգի և թշնամուն ջախջախիչ հարված հասցնելուց ու վերջնական պարտության մատնելուց հետո՝ անկորուստ վերադարձ մեր շարքերը»,- նշել է ծառայությանը պետը և ընդգծել, որ հաղթանակը մերն է լինելու:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանի՝ Տերունական և պաշտպանիչ աղոթքներից հետո քրեակատարողական ծառայողներից կազմված վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ: 

Թեմայի այլ նորություններ