ՊԲ-ն հարվածներ չի հասցրել ու չի հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին. Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՊԲ-ն հարվածներ չի հասցրել ու չի հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին. Հովհաննիսյան

ՊԲ-ն հարվածներ չի հասցրել ու չի հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին. Հովհաննիսյան

Պաշպանության բանակի ստորաբաժումները հարվածներ չեն հասցրել և չեն հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե  արդյոք համաչափ հարվածներ կհասցվի Ադրբեջանին՝ հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից թիրախավորվել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը:

«Եթե նկատի ունեք հարված մշակութային և նմանատիպ այլ օբյեկտներին, իհարկե, ոչ: Այդպիսի բան չի եղել և չի լինի»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմում հակառակորդը Ղազանչեցոց մայր տաճարի բակում    տեղակայել էր «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանը և 21 հազար արկ էր արձակել Ստեփանակերտ քաղաքի վրա:

«Մենք դարերով ապրում ենք այստեղ և գիտենք իրենց ձեռագիրը, իրենց մտածելակերպը և գործունեությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

Թեմայի այլ նորություններ