Ոսկե մեդալներով կպարգեւատրվեն 5 հերոսների դպրոցները. հայտնի են կրթական հաստատությունների անունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոսկե մեդալներով կպարգեւատրվեն 5 հերոսների դպրոցները. հայտնի են կրթական հաստատությունների անունները

Ոսկե մեդալներով կպարգեւատրվեն 5 հերոսների դպրոցները. հայտնի են կրթական հաստատությունների անունները

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ոսկե մեդալներով են պարգեւատրվելու Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցը, Երեւանի թիվ 78 հիմնական դպրոցը, Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Երեւանի թիվ 150 դպրոցը եւ Արցախի Հանրապետության Ղուզե Ճարտարի Արա Ավանեսյանի անվան հիմնական դպրոցը:

Այս կրթական հաստատություններում են սովորել երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով «Արցախի հերոսի» բարձրագույն կոչմանն արժանացած տղաները:

Տեղեկատվությունը մեզ հայտնեցին ԿԳՄՍՆ լրատվական վարչությունից՝ նշելով, որ այստեղ մեծ մասամբ նշված են հերոսների հիմնական դպրոցները, սակայն ոսկե մեդալներով պարգեւատրվելու են բոլոր դպրոցները, որտեղ սովորել են նրանք (ավագ դպրոցներ): Այդ կրթական հաստատությունների անունները դեռ ճշգրտման փուլում են եւ կհրապարակվեն ավելի ուշ:

Արցախի հերոսի կոչմանն արժանացած 

Դավիթ Լյովայի Գրիգորյանն ավարտել է Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցը: Սեպտեմբերի 27-ից առ այսօր նա խոցել է 15 տանկ եւ 1 ՀՄՄ:

Էդգար Էդվարդի Մարկոսյանը Երեւանի թիվ 78 հիմնական դպրոցի շրջանավարտ է: Թալիշի ուղղությամբ Էդգարը խոցել է 10 տանկ:

Յուրա Հայկարամի Ալավերդյանը Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող է, ավարտել է Երեւանի թիվ 150 դպրոցը: Յուրան խոցել է 9 տանկ եւ 1 ավտոտեխնիկա:

Գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանն Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է: Նա կազմակերպել է բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ: Սերգեյ Շաքարյանը սովորել է Արցախի Հանրապետության Ղուզե Ճարտարի Արա Ավանեսյանի անվան հիմնական դպրոցում:

Դավիթ Վանիկի Ղազարյանն Արցախի հերոսի կոչման է արժանացել հետմահու. նա վարել է մարտը ոչ մի քայլ նահանջ սկզբունքով: Դավիթ Ղազարյանը սովորել է Վեդու թիվ 1 հիմնական դպրոցում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի տոնին, հերոսների դպրոցներին պարգեւատրելու որոշման մասին ավելի վաղ հայտնել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ