Ոսկե մեդալներ՝ հերոսների դպրոցներին. ԿԳՄՍ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոսկե մեդալներ՝ հերոսների դպրոցներին. ԿԳՄՍ նախարար

Ոսկե մեդալներ՝ հերոսների դպրոցներին. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել Արցախի ազգային 5 նոր հերոսների մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ հայրենասիրություն սերմանելու ու հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար վաղը նշվող Ուսուցչի օրվա առիթով հերոսների դպրոցներին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ոսկե մեդալներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ոսկե մեդալներ՝ հերոսների դպրոցներին

Այսօր որոշում եմ կայացրել Արցախի ազգային 5 նոր հերոսների մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ հայրենասիրություն սերմանելու ու հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար վաղը նշվող Ուսուցչի օրվա առիթով հերոսների դպրոցներին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ոսկե մեդալներով:

Արցախի հերոսներ.

Դավիթ Լյովայի Գրիգորյանը՝ սեպտեմբերի 27-ից խոցել է 15 տանկ եւ 1 ՀՄՄ,

- Էդգար Էդվարդի Մարկոսյանը՝ Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ,

- Յուրա Հայկարամի Ալավերդյանը՝ 9 տանկ եւ 1 միավոր ավտոտեխնիկա,

- Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյանը, որը մարտնչում է առաջին ազատամարտից,

- Դավիթ Վանիկի Ղազարյանը՝ հետմահու, վարել է մարտը` ոչ մի քայլ հետ սկզբունքով»,- գրել է նախարարը։

Թեմայի այլ նորություններ