ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (29.02.2020 թ․)
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (29.02.2020 թ․)

ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (29.02.2020 թ․)

  • Օրվա ընթացքում ընթացել են թեժ մարտեր, հակառակորդի գրոհները հետ են մղվել։ «Մեր զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները», -  այս մասին ասուլիսին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ․ միայն այսօր՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկա, 13 ԱԹՍ։ Պատերազմի սկսելու պահից մինչ այժմ Ադրբեջանը տվել է 790 մարդու, 137 տանկի և զրահատեխեխնիկայի 72 ԱԹՍ-ի, 7 ուղղաթիռի և 1 ինքնաթիռի կորուստ։
  • Այսօր օդային հարձակման ենթարկվեց Վարդենիսը՝ Ադրբեջանական և թուրքական օդուժը թիրախավորել է քաղաքի զորամասը, հարակից գյուղերը, գյուղի ջրատարը, ավտոբուսը, խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև Հայաստանի օդային տարածքը պաշտպանող ՀՀ ԶՈՒ Սու-25 ռազմական օդանավը։ Օդաչուն զոհվել է։ Վարդենիսում  ցավոք ունենք նաև 1 քաղաքացիական կորուստ։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ներկայացրել մեր դիրքորոշումը․ բանակցությունները պետք է վերսկսվեն այնտեղ, որտեղ դադարել են՝ համապատասխան մթնոլորտի պայմաններում։
  • Արայիկ Հարությունյանը հնչեցրել է հստակ․ «Զինադադար չենք խնդրելու, զինադադար պարտադրելու ենք։ Զինադադար խնդրելը կնշանակի Հայաստանի կործանում»։ Զինվորականների հետ այս հանդիպման ընթացքում նախագահի հետ էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
 

Թեմայի այլ նորություններ