Միջազգային ահաբեկչության ներթափանցումը տարածաշրջան Ադրբեջանն իրականացրել է անթաքույց. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Միջազգային ահաբեկչության ներթափանցումը տարածաշրջան Ադրբեջանն իրականացրել է անթաքույց. Արցախի նախագահ

Միջազգային ահաբեկչության ներթափանցումը տարածաշրջան Ադրբեջանն իրականացրել է անթաքույց. Արցախի նախագահ

Արցախի նկատմամբ լայնածավալ պատերազմ սանձազերծած Ադրբեջանը և նրան աջակցող Թուրքիան փորձում են Արցախյան խնդրի շրջանակում միջազգային ահաբեկչության նոր հարթակ ձևավորել: Այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախում տեղի է ունենում մարդկության դեմ ամենամեծ ոտնձգությունը: Արցախյան խնդրի շրջանակում փորձում են միջազգային ահաբեկչության նոր հարթակ ձևավորել: Սա պետք է գիտակցեն բոլորը»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ միջազգային ահաբեկչության ներթափանցումը տարածաշրջան իրականացվում է անթաքույց: «Փաստերը շատ-շատ են և մի շարք երկրների ու կառույցների կողմից տարբեր ձևաչափերով հաստատվել են և լուսաբանվել»,- ասաց Արցախի նախագահը՝ ընդգծելով, որ առկա են ապացույցներ, որ այդ հանցախմբերը բերվել են Արցախի դեմ:

Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանի չպահպանելուն, Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ աշխարհում առավել շատ խաղաղություն են ցանկանում արցախցիները, սակայն, եթե Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն, ապա իրենց կպարտադրեն այդ խաղաղությունը:

«Մենք խաղաղության կողմնակից ենք, աշխարհում ամենաշատը խաղաղություն ուզում են արցախցիները, բայց նաև մենք չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրի կողմից, որի նպատակն է բնաջնջել Արցախի ժողովրդին, հազարամյա մշակույթը, Արցախի պատմությունը: Հայտարարելու եմ հայրենական պատերազմ և կոչ եմ անելու բոլոր հայերին` ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական մասնակցություն ունենալ: Ուզում են երկարատև պատերազմ, մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը»,- ասաց Արայիկ Հարությունյանը, նշելով, որ Ադրբեջանը միայն երկարատև ծանր կորուստներ ունենալուց հետո պատրաստ կլինի ընդունել հրադադարի կամ զինադադարի պայմանները: 

Թեմայի այլ նորություններ