ՄԻԵԴ վճռից և ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում քննարկումներից հետո Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ. ԱՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՄԻԵԴ վճռից և ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում քննարկումներից հետո Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ. ԱՀ ՄԻՊ

ՄԻԵԴ վճռից և ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում քննարկումներից հետո Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ. ԱՀ ՄԻՊ

Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով Ստեփանակերտում այսօր խոցված ԱԹՍ-ից լուսանկար:

«Իհարկե, ողջունելի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների: ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։

Սակայն այդ վճռի հրապարակումից և ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես անց Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ, որոնք, բարեբախտաբար, խոցվեցին մեր ՀՕՊ ուժերի կողմից, դրանցից մեկը՝ տվյալ պահին իմ գտնվելու վայրից մետրերի հեռավորության վրա»,-գրել է Բեգլարյանը:

Թեմայի այլ նորություններ