Մակրոն. Իսլամիստների մասնակցության փաստեր ունենք
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մակրոն. Իսլամիստների մասնակցության փաստեր ունենք

Մակրոն. Իսլամիստների մասնակցության փաստեր ունենք

Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնն ասել է, որ իր երկիրը փաստեր ունի, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին Թուրքիայից ժամանած սիրիացի իսլամիստների մասնակցության մասին:

«Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որը վկայում այն մասին, որ սիրիական գրոհայինները թողել են մարտի դաշտը Ղազիանթեփում, որպեսզի միանան Լեռնային Ղարաբաղի մարտերին: Սա շատ լուրջ է եւ մենք սա քննարկելու ենք այսօրվա Եվրամիության գագաթնաժողովում», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը նաեւ ասել է, որ Ֆրանսիան անում է «ամեն հնարավորը» վիրավոր ֆրանսիացի լրագրողների Ղարաբաղից տեղափոխելու համար:

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանն էր անհանգստություն հայտնել Սիրիայից եւ Լիբիայից ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայինների փոխադրման մասին տեղեկություններով:

«Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն նպաստում են լարվածության աճին տարածաշրջանում, այլեւ երկարաժամկետ անվտանգության սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին գործուն քայլեր ձեռնարկել օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների մասնակցությունը հակամարտությունում թուլ չտալու եւ տարածաշրջանից նրանց անհապաղ հեռացման համար», - ասված էր Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Թեմայի այլ նորություններ