Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 10.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 10.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 10.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

10.10.2020

21։31 - Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է:  Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ: Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

21:07 - Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և այլ մանր միջոցներ:  [Արծրուն Հովհաննիսյան]

20։29 - Ադրբեջանն ի վիճակի չեղավ անգամ մի քանի րոպե հարգել իր ստանձնած պարտավորությունները: Հրադադար հայտարարվելուց ուղիղ հինգ րոպե հետո մենք ականատես եղանք Ադրբեջանի կողմից հրթիռակոծությանը և Արցախի հարավում գտնվող Հադրութ հատուկ նշանակության ջոկատայինների ներխուժման փորձերին: [ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը` LBC-ին տված հարցազրույցում]

19։35 - Թուրքիան 100 տարի անց տարածաշրջան է վերադարձել՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար: Ընդ որում՝ ցեղասպանությունը շարունակելը ոչ միայն էմոցիոնալ վրեժի կամ հայատյացության արդյունք է, այլև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհին վերջին խոչընդոտն են՝ շարունակելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք: Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել և հայերին դուրս մղել այնտեղից, ոչնչացնել հայությանը: Այստեղ սկզբունքային նշանակություն ունի ռազմական գործողություններում Սիրիայից վարձված ահաբեկիչների մասնակցությունը։
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք». վարչապետի հարցազրույցը գերմանական «ZDF» հեռուստաալիքին 

19։00 - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար ԿՄԽԿ միջնորդությամբ  համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ: [ՊՆ]

16:40- Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի։ [Արայիկ Հարությունյան]

16:15- Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։   
Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ [Արցախի ԱԳՆ]

15։13- Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

15:10- Արցախի ԱԻՆ-ից հայտնում են, որ վերջին օրերի հրթիռակոծությունից հետո Ստեփանակերտում կան դեռևս չպայթած զենք-զինամթերքներ: Իրականացվում են վնասազերծման աշխատանքներ: Պայթյուն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել:

14:54- Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով: [ՊԲ]

12:59- ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե  հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ [Շուշան Ստեփանյան]

12:57- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների: [ՊԲ]

12:36- Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ [Արծրուն Հովհաննիսյան]

12:10- Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ՝ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Զոհ կա։ [Արծրուն Հովհաննիսյան]

12:07- Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։ [ՊՆ խոսնակ]

11:07- Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն։ [ՊՆ խոսնակ]

11:00- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Պետրոսյան Ստեփան Զոհրակի, ծնվ. 1994թ.
Պահեստազորային Պողոսյան Արշավիր Աշոտի, ծնվ. 1966թ.
Թևանյան Դավիթ Սամվելի, ծնվ. 1989թ.
Գոգինյան Տիգրան Էդվարդի, ծնվ. 1990թ.
Մելիքսեթյան Վահե Սամվելի, ծնվ. 1988թ.
Շուշանյան Նարեկ Արայիկի, ծնվ. 2000թ.
Եղիազարյան Էրիկ Էդուարդի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Պողոս Արտյոմի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Գեղամ Ալբերտի, ծնվ. 2000թ.
Սողոյան Հակոբ Արտեմի, ծնվ. 2000թ.
Մկրտչյան Արտյոմ Տիգրանի, ծնվ. 2001թ.
Չատիկյան Քերոբ Անդրանիկի, ծնվ. 2000թ.
Ավետյան Վարդան Արմենի, ծնվ. 1998թ.
Վիրաբյան Դավիթ Գարիկի, ծնվ. 2001թ.
Միքայելյան Խաչատուր Առնակի, ծնվ. 2001թ.
Ասրյան Յուրա Արշակի, ծնվ. 2001թ.
Հովհաննիսյան Ալբերտ Արտակի, ծնվ. 2001թ.
Լալայան Հարություն Խաչատուրի, ծնվ. 2001թ.
Մարտիրոսյան Արմեն Անդրանիկի, ծնվ. 2000թ.
Մուրադյան Էդգար Մամեի, ծնվ. 2000թ.
Հակոբջանյան Արտակ Արարատի, ծնվ. 2000թ.
Գևորգյան Սամվել Համբարձումի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Սարգիս Սամվելի, ծնվ. 2000թ.
Աթոյան Արթուր Սուրենի, ծնվ. 2001թ.
Գևորգյան Հակոբ Ասատուրի, ծնվ. 1983թ.
Զքոյան Արման Մխիթարի, ծնվ. 1992թ.
Պողոսյան Արման Արկադիի, ծնվ. 2001թ.
Պետրոսյան Էդգար Սամվելի, ծնվ. 2002թ. [ՊԲ]

10:36- Ադրբեջանը մի քանի րոպե առաջ հրթիռակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան: [ԱՀ ՄԻՊ]

10:30- Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ: [ՊԲ]

10:10- Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ [ՊՆ խոսնակ]

10:00- ՌԴ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։  Հակառակորդը նենգաբար փորձում է  փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։ [Շուշան Ստեփանյան]

04:13- Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը. 

-  2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

- Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

- Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

- Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։ [ԱԳՆ]

Թեմայի այլ նորություններ