Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 08.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 08.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 08.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

08․10․2020

20:51- Ադրբեջանը երկու անգամ հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, առաջին հարվածի հետևանքով երեք վիրավորված լրագրող կա: Սա միտումնավոր և թիրախավորված հարձակում է եկեղեցու և լրագրողների վրա, քանի որ լրագրողներին հետապնդել են ԱԹՍ-ներով: [ԱՀ ՄԻՊ]

20:43-Իմ անունից կեղծ նամակներ են ուղարկում։ Զգույշ եղեք։ [Արծրուն Հովհաննիսյան]

19:56- «Սփյուռ» տեղեկատվական համակարգը ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնությամբ ժամանակավորապես դադարեցնում է Հայաստանի և Արցախի կազմակերպությունների, պետական և հանրային նշանակության կառույցների հասցեների և քարտեզների տարածումը spyur.am կայքում և
[«Spyur» բջջային տեղեկատուում:  «Սփյուռ» տեղեկատվական համակարգ]

18:42- Ստիպված եմ հիշեցնել. ռազմական դրության ժամանակ սոցիալական պաշտպանության տրամադրումը և դրա մասին հրապարակումները ունեն ռազմավարական նշանակություն: Հատկապես կացության, մարդկանց թվի, նրանց տեղաշարժի մասին տեղեկությունները չի կարելի հրապարակել: Եթե դուք չեք տեսնում, թե ինչ և ինչպես է արվում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Դժվարություններ և խնդիրներ շատ կան, բայց դրանք լուծում ենք ուժերի լարումով և մեծ թվով կամավորների աջակցությամբ: [Սոցապ նախարարԶարուհի Բաթոյան]

18:30- Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնկը, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները: [Արցախի Տեղեկատվական շտաբ]

18:22- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Դեսպանի խնդրանքով նախարարը տեղեկություն է ներկայացրել Արցախում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների և դրանց զարգացման վերաբերյալ: Տոնոյանն ընդգծել է, որ ռազմաճակատում իրադրության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: [ՊՆ]

18:17- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ։ Արցախից ժամանող քաղաքացիները, որոնք ՀՀ-ում չունեն ժամանակավոր բնակության վայր, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով կարող եք զանգահարել 117 թեժ գծի հեռախոսահամարով: [Սոցապ նախարարություն]

18:05- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է ԼՂ-ում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ:

17։54 - Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելիս ռուս լրագրողը վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության արդյունքում: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

17։43 - Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, որոնց ընթացքում հակառակորդը ամենաբարձր մակարդակով ակտիվ տարածում է ապատեղեկատվություն։ Զգույշ եղեք և հետևեք միայն պաշտոնական լուրերին։ [Արծրուն Հովհաննիսյան]

17։06 - Հաշվի առնելով տարածվող տեղեկությունները զինվորական համազգեստի գների բարձրացման վերաբերյալ՝ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է խնդիրը: Մասնագիտացված իրացում իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ հանձնաժողովին հավաստիացրել են, որ ոչ միայն չեն բարձրացրել համազգեստի գները, այլև որոշ դեպքերում վաճառքն իրականացնում են նվազեցված գներով: Նշված պայմաններում մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք բերել և ավելի թանկ վաճառել, որոնց հայտնաբերման և նույնականացման նպատակով Հանձնաժողում ներկայումս իրականացվում են աշխատանքներ: [ՏՄՊՊՀ խոսնակ]

15։57 - Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով  հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու բերդաքաղաք Շուշին։ Զոհեր ու վիրավորներ չկան։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

15:50- Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: [ԱՀ ՊԲ]

15։50- Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: [ՊԲ]

15։13 - Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության:  Այսպիսով՝  ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։ Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա։ [ՊՆ խոսնակ]

14։08 - Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դեռ չի նախատեսվում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

11։03- Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում են մարդկային ուժի մեծ կորուստներ։ Հայկական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև  թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով, որոնք չէին հասցրել զբաղեցնել կրակային դիրքեր։ [ՊՆ խոսնակ]

10։14 - Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց։ [Պն խոսնակ]

09։20 - Վաղ առավոտյան՝ ժամը 08:30-ի շրջանում, հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։ [ՊՆ խոսնակ]

09։12 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը: [ԱՀ ՊԲ]

09։03 - Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

00։43 - Շատ կարևոր է պարզել, թե ով է սկսել հարձակումը: Եվ դրա համար միջազգային հանրությունն ունի բավարար տեղեկատվություն: Հայաստանը և ԼՂ-ն չէին կարող սկսել, որովհետև մենք այստեղ ռազմական խնդիրներ չունեինք լուծելու: Մեր խնդիրը քաղաքական է, և Ադրբեջանն է, որ անընդհատ սպառնացել է, որ ինքը ռազմական ճանապարհով կլուծի հարցը: Որևէ ուրիշ նպատակով կարո՞ղ են ահաբեկիչները հավաքագրվել որևէ այլ երկրում և բերվել սեփական երկիր, եթե այդ երկիրը ռազմական ագրեսիա չի պատրաստում: Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռական քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. վարչապետը՝ Euronews-ին 

Թեմայի այլ նորություններ