Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 07.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 07.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 07.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

07․10․2020

21։37- Թիրախավորում են Հադրութ քաղաքը։ [Արծրուն Հովհաննիսյան]

21։22 - ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով: Նախագահի խոսքով՝ պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով պետք է ըստ առաջնահերթության ապահովել խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:  Անդրադառնալով հրետակոծությունից տուժած շենք-շինություններին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով։ [ԱՀ նախագահի աշխատակազմ]

20։45 - Հերթական հերոսներից մեկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Հրանտ Գալստյանն է: Բարձր պետական պարգևը ստանալու է թշնամական 5 տանկ ու 3 ՀՄՄ ոչնչացնելու համար, իսկ մայոր Կարեն Առաքելյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ հակառակորդի 1 տանկ ու 2 ՀՄՄ խոցելու համար: [ՊԲ]

20։42 - ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը հոկտեմբերի 7-ին տարածվել է ԵԱՀԿ-ում։ [Արցախի ԱԳՆ]

20։23 - Նորից թիրախավորվում է Շուշին։ [Արծրուն Հովհաննիսյան]

20։02 - Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին: [ԱԳՆ խոսնակ]

19։29 - Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակը, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը: [ԱԳՆ խոսնակ]

19։27 - Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը: Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ՝ արագ նահանջել է: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

18։25 - Եթե մեր վերլուծությունը հանգեցնի այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելը կօգնի Ղարաբաղին և հարցի կարգավորմանը, մենք կդիմենք նման քայլի: Եթե ոչ`մենք զերծ կմնանք նման որոշումից։ Այժմ քննարկումների փուլում ենք։ Իհարկե, մենք նաև հաշվի ենք առնում, որ պետք է լինենք միջազգային հանրության մաքսիմալ կառուցողական անդամ։ [Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական Առաջին ալիքիին տված հարցազրույցում]

17:54 - Սիրիացի զինյալները մեծ վտանգ են ներկայացնում ԼՂ հակամարտության գոտում և խորը մտահոգության առիթ են տալիս ՌԴ-ին: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այս մտահոգությունը կարող է տարածաշրջանում զինյալների նկատմամբ որոշակի հակազդման հանգեցնել՝ Պեսկովը պատասխանել է, որ ինքն այդ մասին ներկա պահին տեղեկություններ չունի։

17։37 - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կավելացվեն 40 մլրդ դրամով: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն`89 «կողմ» ձայնով: 

14։15Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլում առկա տվյալները եւ տարբեր պետությունների նախագահների ու ԱԳՆ-ների հայտարարությունները, Դատարանին խնդրանք ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառել նաեւ Թուրքիայի նկատմամբ։ Ներկայացրել ենք բոլոր ապացույցները՝ Թուրքիայի կողմից Սիրիայից, Լիբիայից այս ռազմական գործողություններին ահաբեկչական խմբավորումների մասնակցությունն ապահովելու վերաբերյալ։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան]

14։10- Ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք իրանական կողմին կոչ արեցինք հետեւել այս գործողություններին եւ թույլ չտալ գետն անցնել։  ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում ունեն, կարեւոր դիրքերի բարելավում։[Արծրուն Հովհաննիսյան]

13։58 - Խոցված նավթամթերքի պահեստի հետ օդ են բարձրացել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր։ [Արծրուն Հովհաննիսյան]

13։28 - Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք։ Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի։ Պատերազմի 11 րդ օրն է... [Արծրուն Հովհաննիսյան]

13։23 - TIME-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ հնչեցրեց առ այն, որ Թուրքիան ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար: Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, Փաշինյանն ասաց. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:

13։15 - Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և Ռուսաստանը նրա նկատմամբ «որոշակի պարտավորություններ» ունի: Բայց մարտերը Հայաստանի տարածքում չեն ընթանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները: [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում] 

13։00-Թշնամին թիախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտներ, և սա ռազմավարություն է։ Սա ոչ միայն ռազմավարություն և մարտավարություն է, այլ սա իրենց փիլիսոփայությունն է, աշխարհայացքը՝ ահաբեկել մեզ, թիրախավորել դպրոցները, մանկապարտեզները, որպեսզի փորձ անի մեր ժողովրդի կամքը կոտրել, ջարդել, չի ստացվելու։ Ամեն ինչ անում են, որ մաքսիմալ վնաս հասցնեն մեր բնակիչներին։ [Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայան] 

11։51- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ղարաբաղում կատարվող իրադարձությունները ողբերգություն են, և Ռուսաստանը շատ անհանգստացած է:
«Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրող մարդիկ մեզ համար օտար չեն», - ասել է  Պուտինը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

11։36- ՊԵԿ-ի պաշտպանության, արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարությունների կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ` որպես օգնություն ՀՀ ուղարկված ապրանքները հավաքագրելու, նպատակային տեղաբաշխելու աշխատանքները համակարգելու համար: ՊԵԿ-ը հորդորում է մեր հայրենակիցներին ապրանքները Հայաստան տեղափոխելիս խստորեն պահպանել դրանք ստանալու, պատկան մարմիններին հանձնելու կարգը` հետևելով մաքսային ծառայողների համապատասխան ցուցումներին: [ՊԵԿ]

12:22- Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն` Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: [Հունաստանի Արտաքին գործերի նախարարություն] |Արցախի Տեղեկատվական շտաբ|

11:52- Զինծառայողների մասին տեղեկություն ստանալու համար թեժ գծի հեռախոսահամարներ- 1-28, 85-01, 85-03։

11:38- Երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ, և  վերադարձվել է Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են: [ՊԲ]

10:59- Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց․․․ շարունակելի:Տեսանյութը՝ շուտով [Շուշան Ստեփանյան]

10:40- Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը երեկ վիրավորվել է Արցախի հարավում տեղի ունեցող մարտերի ժամանակ: Մխիթար Զաքարյանը ձեռքի ոսկրային կոտրվածք ունի: Նրան վիրահատել են, վիրահատությունը տևել է չորս ժամ, գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում։ Մխիթար Զաքարյանի ինքնազգացողությունն այժմ լավ է: Այս մասին հայտնեց համայնքապետի մամուլի խոսնակը:

09:22- Հոկտեմբերի 6-ին հակառակորդը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի տարածքի համար: ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը: Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա: ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը: Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: ՊԲ-ն վստահորեն տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման: [ԱՀ ՊԲ]

08։51 - Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել: Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից:  [Արծրուն Հովհաննիսյան]

08։45 - Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Առավոտյան 06:30-ին՝ հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։ Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։ Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։ [Շուշան Ստեփանյան]

08։41 - Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը։ [Արծրուն Հովհաննիսյան]

00։51 - Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ: [ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը, թե հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը]

00։33 - Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն։ [Նիկոլ Փաշինյանը՝ է BBC-ին տված հարցազրույցում] 

00։31 - Կա պայմանագրային որոշակի բազա, և այդ պայմանագրերով է նախատեսված, որ Հայաստանի Հանրապետության տարածքին որոշակի չափորոշիչներով անմիջական սպառնալիքի դեպքում, Ռուսաստանը պետք է կատարի պայմանագրային իր որոշակի պարտավորությունները: Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի։ [Նիկոլ Փաշինյանը՝ է BBC-ին տված հարցազրույցում] 

Թեմայի այլ նորություններ