Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 06.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 06.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 06.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

06․10․2020

23։53 - Ողջունում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից ԱՀ-ի դեմ երկու լայնամասշտաբ զինված հարձակումները ցույց են տալիս, որ միջնորդների նախկին մշակումներն անզոր էին Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումների դեմ: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է: [ԱՀ ԱԳՆ]

23։27 - Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ այսօր ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է առաջարկվում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել նման բան։ [Նիկոլ Փաշինյանը BBC-ին տված հարցազրույցում]

23։15 - Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն։ [Շուշան Ստեփանյան]

22։42 - Հրթիռակոծվում է նաև Շուշին: [Արծրուն Հովհաննիսյան]

22։37 - Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։ [Արծրուն Հովհաննիսյան]

21։18 - Բացարձակ անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և գրառումների տարածումը, վճռականորեն ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից։ [Շուշան Ստեփանյան]

21։11 - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր իր ֆեյսբուքյան էջով հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

21։05 - Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ։ [Արծրուն Հովհաննիսյան]

21։04 - Ցերեկվա ժամերին թեժացան մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ։ Հակառակորդը նորից հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետեւակ, շարժական խմբեր։ Այս կազմի հետ գործում են նաեւ ոչ Ադրբեջանի ենթակայության տակ եղող զինծառայողներ։
[Արծրուն Հովհաննիսյան]

19։55 - Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

19։39 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը: Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ, և մենք այն ընդունել ենք միայն հաղթանակելու տրամադրությամբ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

19։14 - Միացյալ Թագավորության խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան՝ համարելով այն սպառնալիք տարածաշրջանային կայունությանը: [Լիլիթ Մակունց]

18։56 - Կան շատ դեպքեր, երբ օգնելու (Արցախին- խմբ․) ցանկություն ունեցող մարդիկ հավաքում են այնպիսի բաներ, որոնք և ուղարկելն է դժվար, և դրանց կարիքը չկա։ Ամենաճիշտ տարբերակը դրամական փոխանցում կատարելն է, քանի որ տեղում շատ ավելի լավ գիտեն, թե այդ գումարներն ինչի համար է պետք օգտագործել։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ սփյուռքի հայրենակիցներին] 

18։45 - Կանադան և Միացյալ Թագավորությունը հայտարարում են ԼՂ հակամարտության գոտում և նրա շուրջ շարունակվող ռազմական գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին: Հատկապես մտահոգված ենք քաղաքացիական շրջանների ռմբակոծումների մասին հաղորդագրություններով։ Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը։ [Միացյալ Թագավորության և Կանադայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը]

18։33 - Հակառակորդը կոտրում է facebook-ում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում հասարակությունը պառակտելու, խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով հաղորդագրություններ տարածելու եղանակով: «Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ: ԱԱԾ-ն հորդորում է չտրվել հակառակորդի սադրանքներին։

17։38- Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։ Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։ Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս : [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

16։57- ՊԲ հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Ժամեր առաջ թշնամու՝ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձն է ինչ-որ արդյունքի հասնելու համար։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

16։54- Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը։ [ՊՆ խոսնակ]

16։30- ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված նախնական զեկույցը և փաստահավաք առաքելության արդյունքներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիայի հետևանքով հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ: [ՀՀ ԱԳՆ]

16։30-  ՀՀ նախագահի աշխատակազմը 81․3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար։ [Արցախ տեղեկատվական շտաբ]

16։26- Բարի գալուստ դժոխք․ Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:  Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ: [ՊՆ խոսնակ ]

15։00- Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք։[ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան]

13։38- Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։ Ե՛վ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։ Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է ՀՀ պետական շահերին։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]

13։32- Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել: Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները։ [Շուշան Ստեփանյան]

13։04- Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են ՊՆ կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ ՀՀ ՊՆ-ն առևտրային որրևէ ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղվելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»։ [ՊՆ խոսնակ]

13։02- Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն է Ադրբեջանին ստիպել գնալ այս արկածախնդրությանը, իսկ պատերազմում միայն թույլ կողմն է խփում քաղաքներին, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը տեսավ, որ ծրագիրը, որը դրված էր Ալիևի առջև՝ շատ կարճ ժամանակամիջոցում թեյ խմել Ստեփանակերտում կամ Շուշիում, ձախողվել է: Եվ քանի որ ձախողվել է, ուրեմն պետք է հեռանա իշխանությունից: Գուցե արդեն հեռացված է: Արդեն աշխարհին է հայտնի, որ սանձազերծած պատերազմը կառավարվում է Թուրքիայի կողմից։ [Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան]

12։49- Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել: Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է երկու տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է երկու տանկ և երկու անվավոր տեխնիկա: Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից: Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ մայոր Հայասեր Կամոյի Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող երկու տանկ և, հանկարծակի բերելով հակառակորդին, խոչընդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացումը:  [ՊՆ խոսնակ]

12։46- Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է երկու տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է երկու տանկ և երկու անվավոր տեխնիկա: Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից: [ՊՆ խոսնակ]

12։44- Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել: [ՊՆ խոսնակ]

12:02- Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների մեծ ծավալների թիրախավորումը ԼՂ հակամարտության գոտում որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, և ցանկացած փորձ՝ տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է: [ՀՀ ԱԳՆ]

11։47- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

11։40- Արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց որոշման նախագծին, ըստ որի՝ Երևան քաղաքի 2020թ․ բյուջեի պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին՝ նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման համար։ [Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյան]

11։38-ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը: 

11:32- Թուրքիան Սիրիայում տարբեր երկրներից ահաբեկիչներ է օգտագործել, Լիբիայում կիրառել է նույն մեթոդները։ Այնպես որ, փաստը, որ ԼՂ-ում  նա օգտագործում է նույն մեթոդները, ապացույց չի պահանջում, քանի որ հենց Թուրքիան էր, որ հանգեցրեց այս խնդրին, սկսեց այս հակամարտությունը, խրախուսեց դա։ Մենք վստահորեն կարող ենք ասել, որ Թուրքիան Սիրիայի և այլ երկրների ահաբեկիչների է օգտագործում Լեռնային Ղարաբաղում։ [Սիրիայի նախագահ Բաշար Ասադ] |ria.ru|

11:26- Խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա անդադար հարձակումները ոչ մի կասկած չեն թողնում, որ Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը ԱՀ ժողովրդի ոչնչացումն է՝ որպես Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն: Ընդգծում ենք, որ հանցավոր եռակողմ դաշինքին ռազմական աջակցություն ցուցաբերող երկրները, մասնավորապես՝ նրանք, ովքեր հարձակողական զինամթերք են տրամադրում, իրենց բաժին պատասխանատվությունն են կրում հանցագործության համար: [ԱՀ ԱԳՆ]

11:05- ԿԸՀ-ն ընդունել է ԱԺ նախկին պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանի և Արմեն Փամբուխչյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին որոշում, ըստ այդմ՝ դրանք տրամադրվում են «Իմ քայլը» խմբակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական թեկնածուներ Նարեկ Ղահրամանյանին և Գոռ Երանյանին: 

10։38Վիրավորների մասին տեղեկության բացը լրացնելու մասին խնդրին ծանոթ ենք, այդ հարցը այսօր կամ վաղը վերջնականապես կկանոնակարգվի։ Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը, բայց հիմնականում գիտակցության մեջ գտնվող ծառայողները կարողանում են կապ հաստատել հարազատների հետ։ Հազվադեպ է լինում, որ վիրավորների ճանաչման պրոցեսը բարդ է լինում։ Բայց այս հարցով էլ զբաղվում ենք։ [Արսեն Թորոսյան]

10:22Արցախի թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ բոլոր դեղորայքներով, պարագաներով, բժշկական սարքերով եւ արյան պաշարներով։ Մատակարարումներն արվում են անխափան։ Բժշկական անձնակազմի խնդիր եւս չունենք, նույնիսկ իրենք են խնդրում գնալ արցախցի կոլեգաներին օգնելու։ Երբ հասկանում ենք, որ մի կետում օպերատիվ իրավիճակով դրդված անհրաժեշտ է ուժերի կենտրոնացում՝ տեղափոխումներն արագ կատարվում են։ [Արսեն Թորոսյան]

10:20- Այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են, որովհետեւ այս պատերազմը, փաստացի, օդային կամ հրետանային կամ ԱԹՍ-ներով պատերազմ է։ Մարմինների մեջ բազմաթիվ բեկորներ են, որոնք առաջացնում են լուրջ վիրավորում կամ մահ։ [Արսեն Թորոսյան]

10:17- Չնայած այս ամենին՝ մենք մեր հայրենակիցների կողքին ուժեղ կանգնած ենք, Հայաստանի եւ Արցախի ողջ բժշկական հանրությունը իր մյուս ոչ պակաս կարեւոր գործերը թողած՝ զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ, տարհանմամբ։ Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ հաղթելու ենք։ [Արսեն Թորոսյան]

10:14- Արգելված զինատեսակներով հարվածում են գրեթե ամեն ինչին, նույնիսկ մեքենայով տեղափոխվելու ընթացքում ականատես ես լինում քանդված, հողին հավասարեցված շենքերին, ինչն անթույլատրելի է։ [Արսեն Թորոսյան]

10:13- Ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին, հիվանդանոցն ուղղակի դղրդաց, եւ հավանականությունը մեծ էր, որ հարվածը կարող էր լինել հենց հիվանդանոցին։ Տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրություննը՝ մեր բժշկական անձնակազմ այնպիսի տպավորություն ունի, որ չի բացառվում ուղիղ հարված լինի նաեւ բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն՝ խաղաղ բնակչության նկատմամբ։ [Արսեն Թորոսյան]

10:10- Արցախի բժշկական համայնքը եւ ՀՀ-ից մեկնած մեր գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետեւ Ստեփանակերտն ու այլ քաղաքները ռմբակծության տակ են, եւ շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել օգնության կարիք ունեցող քաղաքացիներին։ [ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան]

19:08- Երեկ ուշ երեկոյան վերադարձել եմ Ստեփանակերտից։ Իրավիճակն այնպիսին է, որ Ստեփանակերտն ամբողջությամբ ռմբակոծության տակ էր, եւ որեւէ տարբերություն չկար հրթիռների թիրախների առումով, թիրախները ե՛ւ ռազմական օբյեկտներն էին, թե՛ քաղաքացիական, հատկապես ենթակառուցվածները, ինչը խաթարում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը։ [ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան]

09:26- ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ [Շուշան Ստեփանյան]

00։48 - Եթե միջազգային հանրությունը չկանգնեցնի Թուրքիային, ապա Կովկասը կարող է վերածվել նոր Սիրիայի։ Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին, Աստված պահապան Եվրոպային, Կենտրոնական Ասիային: Դա կազդի բոլորի վրա, ներառյալ՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Եթե Թուրքիան զսպվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օգնությամբ, այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք զինադադարի և բանակցությունների սեղան վերադառնալու, որովհետև այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ [ՀՀ նախագահի մեկնաբանությունը՝ CNN-ին]

Թեմայի այլ նորություններ