Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 05.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 05.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 05.10.2020. ԹԱՐՄԱՑՎՈՂ

05․10․2020

22։19 - Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։ [ԱՀ նախագահի խոսնակ]

21։45 - Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ից տարածած տեղեկությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-երը կրակի տակ են պահում Ադրբեջանի Գյանջա քաղաքը: «Որևէ կրակ Հայաստանից Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ չի վարվում, ուղղակի Ադրբեջանի քարոզչամեքենան պարբերաբար այդպիսի կեղծ տեղեկատվություն է տարածում»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: 

21։20 - Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ԵԽ Գլխավոր քարտուղարին։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը խախտել է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած հանձնառությունը՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Նամակում ընդգծվում է, որ Թուրքիան հավասարապես պատասխանատու է ԵԽ տարածքում նոր ռազմական առճակատումը նախաձեռնելու և թեժացնելու, նաև Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ հավաքագրելու և ԱՀ-ի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան ուղարկելու համար։

21։19 - Միջազգային կազմակերպությունները պետք է կոնկրետ գործողություններ գործադրեն։ Այս իրավիճակն այլեւս այն չէ, որ կոնֆերնասների ժամանակ բաժակաճառերի նմանվող ելույթներ լինեն, կոչեր անեն՝ այս կամ այն գործողությունը դադարեցնելու։ Կոնկրետ գործողություններ են պետք, որովհետեւ այլեւս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ կանխել նման երեւույթները։ Սրանք արդեն կարող են հումանիտար աղետի հանգեցնել։
[ՄԻՊ Արման Թաթոյան]

21։04 - Մեր զորքերը, հրամանատրաները մարտավարական հնարամիտ, գրագետ գործողություններով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ։
[Արծրուն Հովհաննիսյան]

20։32 - Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը այսօր
ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

20։01 - Տեղի է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ Մնացականյանը տեղեկություններ է հաղորդեցլ ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, առաջացած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ։ ԱԳ նախարարը Սթիվեն Բիգանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմանը։ Բիգանը կարևորել է կրակի շուտափույթ դադարեցումը և այս ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների սերտ համագործակցությունը: [ՀՀ ԱԳՆ]

19։41 - Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այսօր հայ զինվորը պաշտպանում է նա՛և Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից: Այս մասին այսօր ասել եմ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Մենք պե՛տք է միասին լինենք: Այսօր այդ պահն է: [ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյան]

19։20 - Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը զինված հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության դեմ, ընդգծելով ԱՀ-ի դեմ զինված ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավածությունը և նրա կողմից ռազմական գործողությունների փաստացի հրամանատարությունն ու ղեկավարումը, հաշվի առնելով, որ լայնածավալ ռազմական հարձակումն ԱՀ-ի դեմ շարունակվում է աճող ինտենսիվությամբ և ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառելի օրենքների և սովորույթների խախտումներով, ԱՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ իրականացվող ագրեսիան և կոչ անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել ԱՀ-ի անկախությունը։

19։09 - Սիրելի՛ հայրենակիցներ, մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։ Այն տղաները, որոնք իրենց մարզերից Երեւանի հավաքակայան տեղափոխվելու տրանսպորտային խնդիր ունեն, թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները՝ նույնպես։ Պրոցեսը՝ շուրջօրյա։ Մարզպետարանների եւ քաղաքապետարանների աջակցությամբ։ [Նիկոլ Փաշինյան]

18։21 - Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը։ [Արծրուն Հովհաննիսյան]

18։17- Արմեն Սարգսյանը  հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նա նշել է, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքն ոչ միայն պաշտպանական նպատակներով է օգտագործվում, ինչպես նախկինում հավաստիացնում էր իսրայելական կողմը, այլև՝ հարձակողական: Այդ զինատեսակները լայնորեն կիրառվում են հայկական բնակավայրերը հրետակոծելու նպատակով: Նախագահ Սարգսյանը անընդունելի է համարել զենքի շարունակական մատակարարումը՝ ընդգծելով, որ այն լրջորեն կարող է վտանգել հայ-իսրայելական հարաբերությունները:

18:02- Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները: [ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյան]

17։44- Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ։ [ՊՆ խոսնակ]

17։17- Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.

ա) խուսափի ավելորդ զոհերից,
բ)  ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։

Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու։ [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

17։10- Իմ կոչը հետեւյալն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները ներկայանան կենտրոնական հավաքակայան, Չարբախում է գտնվում։ [Նիկոլ Փաշինյան]

16։40- Շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։ 
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը։  [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

16։24-Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին: Տոնոյանը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։ Նախարարն ընդգծել է  նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար: ԱՄՆ դեսպանն իր անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրների լուծված չլինելու կապակցությամբ, ինչի առնչությամբ Տոնոյանը նշել է, որ դրանք չեն կարգավորվում հակառակ կողմի շահագրգռվածության բացակայության պատճառով:

16։11- ՀՀ կառավարությունը ինչպես երեկ, այնպես էլ այսօր շարունակել է տեղեկացնել ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից կիրառելի միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպական կոնվենցիայի նորմերի կոպտագույն խախտմամբ, Արցախի քաղաքացիական բնակավայրերը, քաղաքացիներին ակնհայտ միտումնավոր թիրախավորելու և լայնածավալ ոչ ընտրողական կերպով բնակավայրերը ռմբակոծելու մասին: Դրանց հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար։ [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

16:03- Ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն։ [ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան]

15։57- Թշնամական 2 տանկ խոցելու համար մայոր Հայասեր Դալլաքյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի շքանշանների են ներկայացվել նաև կրտսեր սերժանտ Աշոտ Եսայան՝ 2 տանկ ու 2 ավտոտեխնիկա, և կրտսեր սերժանտ Հրաչ Հայրապետյանը՝ հակառակորդի 2 տանկ խոցելու համար: Մայոր Միքայել Մովսիսյանն էլ «Արիության համար» մեդալի է արժանացել թշնամական զինուժին պատկանող 1 տանկ խոցելու համար: Հերոսական սխրանքները ճակատային գծի բոլոր հատվածներում շարունակվում են։ [ՊԲ]

15։55- Շարքային Կարեն Ալեքսանյանը կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վերջինիս զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել յուրաքանչյուրը երկուական ԱԹՍ խոցելու համար: Հակաօդայինների սխրանքները շարունակվում են: [ՊԲ]

15։34- Հանրային հեռուստաընկերության տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում։ Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել։ [ՀՀ ԱԻՆ]

15։04 Կարծում եմ՝ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի ԱԳՆ-ի հետ ենք համագործակցում, նախագահականում կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: [Իսրայելում ՀՀ դեսպան] 

14:34Հանրային հեռուստաընկերության տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում։ Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել։ [ՀՀ ԱԻՆ]

14։57- Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն,  ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը: [Պն խոսնակ ]

14։25- Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են:  [ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան]

13:58- Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված 21 զինծառայողների անունները։

13։34- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ 2020թ․ պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով, տնտեսական ցուցանիշների նվազումը կկազմի 6.8 տոկոս: |armenpress.am|

13:21- Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: ՊԲ-ն ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

12:48- Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ  իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե, իբր, Հայաստանից թիրախավորովում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը։ Նման  կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է։ [ՊՆ խոսնակ]

12:41- Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մադտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք։ [Արծրուն Հովհաննիսյան]

12։25- ԵԱՀԿ-ում տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ, որտեղ մասնավորապես, ընդգծվում է։ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է» ։

11։39- Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն, «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ: [ՊՆ խոսնակ]

11։36- Հակամարտությունը տագնապներ է առաջացնում՝ կապված ավելի լայնածավալ պատերազմի վտանգի հետ: ԱՄՆ-ը հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ քաղաքականապես ազդեցիկ հայկական սփյուռքը տեսնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 ինքնաթիռներ օգտագործում՝ հօգուտ Հայաստանի թշնամիների: [Նիկոլ Փաշինյան]

11:21- Մեր մեծահարուստ բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ լինել։ Սա շատ կարեւոր եւ անհրաժեշտ է։ Սա համազգային շարժում է, որին անմասն չպիտի մնա ոչ մի հայ։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

11:20- Հայաստան համահայկական հիմնադրամ եկած գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ։ Միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդամն համար, դրանք կարող են գնալ մեքենաների վրա, զինվորի կոշիկի վրա, վիրավորների բուժման վրա, եւ այլն։ Ինչ անհրաժեշտ է հումանիտար ուղղությամբ՝ այդ գումարներով իրականացվում է։ Որեւէ մեկն անհատական որոշում չի կայացնում ծախսերի վերաբերյալ։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

11:07- Ստեփանակերտի հրթիռակոծման ժամանակ կիրառվում են Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա։ [Արծրուն Հովհաննիսյան]

11:16- Սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է, այս պարագայում հոսպիտալներն աշխատում են առանց հանգստի, կարող են լինել դեպքեր, որ վիրավորները ուշ հայտնաբերվեն։ Խնդրում եմ, ըմբռնումով մոտեցեք, փորձում ենք հնարավորինս սխալներ թույլ չտալ։ [Արծրուն Հովհաննիսյան]

11:14- Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը գլուխ գովելու մեծ բան ունի, որ ընդհատակում չմնա։ [Արծրուն Հովհաննիսյան]

11:14- Հաջիեւի հայտարարությունները սադրանքի հող նախապատրաստող են։ Մի նուրբ հարց կա․ փաստացի, Ադրբեջանը շատ հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչւոմ է որպես Հայաստանի հող։ [Արծրուն Հովհաննիսյան]

11:13- Հակառակորդից կենդանի գերիների մասին տեղեկություն չունեմ։ Նման հարց չի էլ քննարկվել։ [Արծրուն Հովհաննիսյան]

11:11- Երեկ խոսակցություն եմ ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի հետ, որոշեցինք, որ եթե իրենց հաշվեհամարներին հավաքվի մինչեւ հինգ միլիոն դոլար, նրանք դա կկրնապատկեն, եւ մեկ միլիոնը միանգամից կուղարկեն Հայաստան համահայկական հիմնադրամին։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

11:09- «Մանուկյան» հիմնադրամի նախագահը նույնպես երեք միլիոն դոլար է փոխանցել։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

11:09- Երեկ Հովնանյան հիմնադրամի նախագահն արեց մեծ քայլ եւ երեք միլիոն դոլար փոխանցեց Հիմնադրամին։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

11:08- Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի առաջնագծում հաջողություններ ունենանք։ Ուստի բոլորին խնդրում եմ՝ որքան հնարավոր է ակտիվ եղեք, մենք պետք է մեծ գումարներ հավաքենք։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

11:07- Սա արդեն համազգային դրամահավաք չէ, սա համահայկական գլոբալ շարժման է վերածվել։ Աշխարհում չկա այնպիսի փոքր կամ մեծ համայնք, որն այս ամենին այս կամ այն ձեւով չի մասնակցում։ Մարդիկ գումար են ուղարկում, մեր կազմակերպությունների հեռախոսներին զանգերը չեն դադարում։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան]

11:06- Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց՝ իբր՝ ՀՀ որոշ շրջաններից հրթռիակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տարածված տեսանյութը որեւէ բան չի հաստատում, թե որտեղից է հրթիռային արձակումը, եւ դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը։ [Արծրուն Հովհաննիսյան]

11:04- Ադրբեջանի ԶՈՒ-երը ինտենսիվորեն հրթիռակոծում են Ստեփանակերտը։ Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում։ [Արծրուն Հովհաննիսյան]

10։58- ՀՀ տարածքից հարվածների հասցնելը կեղծ է, որևէ ապացույց չկա։ Պրովոկացիայի հող մի պատրաստեք։ [Արծրուն Հովհաննիսյան]

10։39- Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։ [ՊՆ խոսնակ]

10։18 - Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ  հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։ [Պն խոսնակ]

09։19 - Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը: [ՊԲ]

08։28 - Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: [Շուշան Ստեփանյան]

01։51 - Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, մյուս կողմից կեղծ լուրեր տարածում, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում: Այս շարքից է նաև ՀՀ տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը:Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից ԼՂ խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետևանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին: Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաև հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար: [ՀՀ ԱԳՆ]

00։01- Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու  հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում։ [Շուշան Ստեփանյան]

Թեմայի այլ նորություններ