Լավրով․ Կարծում եմ, որ մեր համատեղ գիշերային արթուն գործողություններն իզուր չէին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լավրով․ Կարծում եմ, որ մեր համատեղ գիշերային արթուն գործողություններն իզուր չէին

Լավրով․ Կարծում եմ, որ մեր համատեղ գիշերային արթուն գործողություններն իզուր չէին

«Կրակի դադարեցման հարցը հանդիսանում է առանցքային ու կարևոր։ Նախագահ Պուտինի հեռախոսազրույցներում Բաքվի ու Երևանի հետ, որոնք նախորդել էին Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է նաև հարցը, թե ինչպես տեղում պետք է վերահսկվի սպասվելիք հրադադարը։ Ինչպես գիտեք, մեր համատեղ հայտարարությունում, որն ընդունվեց այստեղ հոկտեմբերի 9-10-ի գիշերը, հատուկ ասված է, որ վերահսկման մեխանիզմների մշակումը հրադադարի պահպանման համար, կմշակվեն հավելյալ»,- ասաց ՌԴ ԱԳ նախագահ Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում։

Լավրովը նշեց, որ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ իրավիճակի սուր բնույթը, հաշվի առնելով ռազմագերիների, պահվող անձանց խնդրի սրությունը, իհարկե անհրաժեշտությունը վերադարձնել զոհվածների մարմիններն իրենց հարազատներին, չի կարելի ձգձել այդպիսի մեխանիզմների մշակմամբ։

Նշվեց, որ այս ուղղությամբ աշխատանքները տարվում են, ՌԴ-ն դրան մասնակցում է, համանախագահներն են աջակցում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է միանալ, երբ տեղում իրավիճակը կայունանա։

«Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին Ռուսաստանի հետագա մասնակցությանը, ապա մենք ակտիվ զբաղվելու ենք այս հարցով և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, և որպես Ռուսաստան։ Կարծում եմ, որ մեր համատեղ գիշերային արթուն գործողությունները, որոնք ավարտվեցին շատ կարևոր փաստաթղթի համաձայնեցմամբ, դրանք իզուր չէին, մեր ջանքերն իզուր չեն անցել և մենք կկարողանանք հաղթահարել իրավիճակը տեղում մոտ ժամանակ։ Ամեն դեպքում, մենք դրանում շահագրգիռ ենք, կարծում եմ նաև կողմերը»,-ասաց Լավրովը։

Թեմայի այլ նորություններ