Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ԼՂ-ում մշտական բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ԼՂ-ում մշտական բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:

«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների փոխադրման անվտանգությունը Լաչինի միջանցքով»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

2020 թվականի նոյեմբերի 14-ից մինչ այսօր Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ:

 

Թեմայի այլ նորություններ