Այս ծանր օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ակտիվ համագործակցում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հետ։ Հայաստանի համապատասխան գերատեսչությունը զգալի նյութական և այլ համապատասխան օժանդակություն է ցուցաբերում սոցիալական որոշ խմբերի, ինչպես նաև բազմաթիվ այլ օժանդակություններ տրամադրում նախարարությանը։