Հենրիխ Մխիթարյան. Թուրքիան պետք է դադարի գործել Հայաստանի դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հենրիխ Մխիթարյան. Թուրքիան պետք է դադարի գործել Հայաստանի դեմ

Հենրիխ Մխիթարյան. Թուրքիան պետք է դադարի գործել Հայաստանի դեմ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նորից անդրադարձել է Ադրբեջանի սանձարձակ գործողություններին:

Կիսապաշտպանը սոցիալական կայքերի իր բոլոր էջերում հետեւյալ գրառումն է տարածել ու լուսանկարներ հրապարակել:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Ծանր մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ դեռ շարունակվում են, երկու կողմից էլ շատ զոհեր կան: Հայաստանի տարածքը եւս ռմբակոծությունների է ենթարկվել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան խաղաղ բնակչության դեմ սկսված ադրբեջանցիների գրոհը խիստ դատապարտման պետք է ենթարկվի:

Այդ բռնության ու մարդկության դեմ հանցագործության անհապաղ դադարեցումն անհետաձգելի ու կենսական կարեւորություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այդ հարձակմանն աջակցել, այդ թվում՝ օտարազգի վարձկաններին հայերի դեմ հավաքագրել:

Կոչ եմ անում միջազգային հանրությանն ու դաշնակիցներին անմիջապես միջամտել, որպեսզի խուսափենք նոր ցեղասպանությունից»:

Թեմայի այլ նորություններ