Հայտարարություն․ Այսօր Բեռլինի Դաշնային Կանցլերամտի շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ցույց
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայտարարություն․ Այսօր Բեռլինի Դաշնային Կանցլերամտի շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ցույց

Հայտարարություն․ Այսօր Բեռլինի Դաշնային Կանցլերամտի շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ցույց

Կասեցնե´լ Ադրբեջանի ագրեսիան և ապահովե´լ տարածաշրջանում խաղաղություն

Կիրակի օրը՝ Սեպտեմբերի 27-ի վաղ առավորտյան ադրբեջանական բանակը հարձակվեց Արցախի և Հայաստանի Հանրապետությունների բնակավայրերի վրա՝ գործադրելով իր օդային և ցամաքային ռազմական ուժերը։ Կան բազմաթիվ քաղաքացիական և զինվորական զոհեր, ավերվել են բազում գյուղեր։ Ռազմական գործողությունները շարունակվում են։ Սրան հետևեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից ռազմական դրության հայտարարումը և ազգաբնակչության զանգվածային զորահավաքի կոչը։ Իրավիճակը առավել սրվում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող էական աջակցության պատճառով։ Թուրքական կառավարությունը աջակցում է ադրբեջանական զինված ուժերին ռազմական և լոգիստիկ միջոցներով։ Այս պատերազմի աննախադեպ ուժգնությամբ վերաբռնկումը ապակայունացնում է առանց այն էլ այս զգայուն տարածաշրջանը և սպառնում հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների կյանքին։ Սիրիայից հետո սա հետևանք կլինի մեկ այլ մարդասիրական աղետի։ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններ սանձազերծելու մտադրությունը դեռ բավական ժամանակ առաջ կարելի էր նախանշել:

Սկսած սույն տարվա հոկտեմբերի 1-ից ԵԱՀԿ դիտորդները պետք է դիտարկում անցկացնեին սահմանագծի երկու կողմերում։ Ադրբեջանական կառավարությունը մերժեց այդ պլանը։ Միավորված Ազգերի Կազմակերպության Գագաթաժողովում Ադրբեջանի նախագահը բացահայտորեն խոսում է պատերազմ վերսկսելու մասին։

Ադրբեջանն ակնհայտհորեն կողմ է ռազմական բախումների սրմանը և մերժում է բանակցությունների միջոցով հարցի լուծման տարբերակը։ Արցախի և Հայաստանի նկատմամբ կրկնվող ագրեսիան կասկած չի թողնում, որ Ադրբեջանի կողմից հակամարտության կրկին ու կրկին ռազմական ճանապարհով լուծելու փորձերի նկատմամբ համաշխարհային հանրության ամենաազդեցիկ հակազդեցությունը պետք է լինի Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։

Այս իսկ պատճառով Գերմանիայի Դաշնային կառավարությունից պահանջում ենք․

  1. Միանշանակորեն դատապարտել Անդրբեջանի հարձակումը և անարգանքի սյունին գամել վերջինիս կողմից մարդու իրավունքների ոտնահարումները։
  2. Ներազդել թուրքական կառավարության վրա՝ չափավորելու վերջինիս կողմից վարվող քաղաքականությունը։
  3. Կոչ անել ադրբեջանական կողմին վերադառնալու բանակցային սեղանի շուրջ, որպեսզի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ հօգուտ մարդկանց բարօրության և ի շահ տարածաշրջանի։

Մենք՝ ներքոստորագրյալներս, ցանկանում ենք շեշտել մեր պահանջները՝ 2020թ․-ի սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 15.00-ից մինչև 17.30-ը դաշնային կանցլերամտի շենքի մոտ ցույցի դուրս գալով։ Բոլոր բարի կամքի տեր մարդկանց սրտանց հրավիրում ենք մասնակցելու այս ցույցին։

Ե՞րբ․ 30.09.2020թ․-ին ժամը՝15.00-ից մինչև 17.30
Որտե՞ղ․ Դաշնային Կանցլերամտի շենքի դիմաց
Տեղում պատասխանատու անձիք․
պ․-ն Սամվել Լուլուկյան, հեռ․՝ 015127056297
պ․-ն Միքայել Մինասյան, հեռ․՝ 01706841276
պ․-ն Անդրանիկ Ապգարյան, հեռ․՝ 017630105034
Էլ․ հասցեն՝ vorstand@zentralrat.org

Կազմակերպիչներ․
Գերմանահայ Կենտրոնական Խորհուրդ
Գերմանիայում Հայ Առաքելական Եկեղեցու Թեմ

Թեմայի այլ նորություններ