Հակամարտությունում երրորդ երկրի ցանկացած մասնակցություն կարող է ունենալ բացասական հետևանք. Կրեմլի գնահատականը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հակամարտությունում երրորդ երկրի ցանկացած մասնակցություն կարող է ունենալ բացասական հետևանք. Կրեմլի գնահատականը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին

Հակամարտությունում երրորդ երկրի ցանկացած մասնակցություն կարող է ունենալ բացասական հետևանք. Կրեմլի գնահատականը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին

Այս հակամարտությունում երրորդ երկրի ցանկացած մասնակցություն կարող է ունենալ բացասական հետևանք: Նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է РИА Новости-ն:

«Կարծում ենք՝ կողմերից մեկին հավանական ռազմական աջակցություն ցույց տալու վերաբերյալ հայտարարությունը լարվածության հետագա սրման գործում ամենայն հավանականությամբ կրում է սադրիչ բնույթ: Մենք կարծում ենք, որ այսօր նման հայտարարությունները շատ վնասակար են: Եվ, իհարկե, մեր կարծիքով, այս հակամարտությունում երրորդ երկրի ցանկացած մասնակցություն կարող է ունենալ բացասական հետևանք»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերից հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություն նախապատրաստելու մասին: Այդ մասին հայտնում էր ТАСС գործակալությունը:

Պեսկովը հայտնել է նաև, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին իրադարձությունները: Մասնակիցներն իրենց անհանգստությունն են հայտնել շարունակական ռազմական գործողությունների վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ