Դեն Բիլզերյանի ընտանիքը «Հայաստան» հիմնադրամին 250 հազար դոլար կնվիրաբերի
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դեն Բիլզերյանի ընտանիքը «Հայաստան» հիմնադրամին 250 հազար դոլար կնվիրաբերի

Դեն Բիլզերյանի ընտանիքը «Հայաստան» հիմնադրամին 250 հազար դոլար կնվիրաբերի

Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը, նրա եղբայր Ադամն ու հայրը՝ Փոլը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար նվիրատվություն կկատարեն։

«Ես շատ հիասթափված եմ, որ Ադրբեջանը որոշել է հարձակվել հայ ժողովրդի վրա։ Սա ահավոր է, երիտասարդ տղաները զոհվում են: Ցավոք, երկիրը պետք է պաշտպանի իրեն, և ժողովուրդը մեկնում է սահման պատերազմելու»,- InterLur.com լրատվական գործակալության հաղորդմամբ «USArmenia»-ի ուղիղ երթերում ասաց Փոլ Բիլզերյանը, որի նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից։ Փոլ Բիլզերյանը հույս հայտնեց, որ սահմանին կանգնած բոլոր զինվորները կհաղթահարեն ամեն ինչ և կպաշտպանեն իրենց տունը։ Ադամը նույնպես շատ մտահոգված է տեղի ունեցող իրադարձություններով։

«Արցախը շատ գեղեցիկ է, մենք ընտանիքով այցելել էինք 2 տարի առաջ։ Դա հիանալի ճամփորդություն էր  և ես իրոք հաճույք էի ստանում։ Այժմ շատ մտահոգված եմ»,- ասաց Ադամ Բիլզերյանը։

Փոլ Բիլզերյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը, Դենը և Ադամը, Համահայկական հիմնադրամին ուղարկելու են 250 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն։ Փոլ Բիլզերյանը հայտնեց, որ իր ընկերոջ հետ պատրաստվում էր հուլիսին այցելել Հայաստան, սակայն COVID-19-ը խանգարել է նրա պլաններին, սակայն, երբ կրկին հնարավոր լինի, ինքն անպայման կգա ՀՀ և իր հետ կբերի ընտանիքի անդամներին։ 

Թեմայի այլ նորություններ