Արդարադատության նախարարությունը շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արդարադատության նախարարությունը շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Արդարադատության նախարարությունը շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Արդարադատության նախարարությունը շուրջ 35 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և անհրաժեշտ տարատեսակ ապրանքներ ուղարկել  զինվորներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Աշխարհասփյուռ հայե՛ր, միավորվելու, մեր ուժը հենց այս պահին ցույց տալու ժամն է: Արդեն բոլորս գիտենք, որ սա հայությանը իր բնօրրանից կտրելու հերթական ճղճիմ փորձն է, որը դեմ է առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրության։ Թիկունքի ամրությունը ապահովելու համար պետք է յուրաքանչյուր հայի նվիրատվությունը՝ Համահայկական հիմնադրամին: Ամեն հայի մասնակցություն չափազանց կարևոր է:

Արդարադատության նախարարությունն էլ իր ենթակա հիմնարկներով ու ՊՈԱԿ-ներով անմասն չի մնացել և իր հնարավորությունների սահմաններում նվիրատվություն է կատարել հանուն մեր հաղթանակի՝ շուրջ 35 մլն դրամ և անհրաժեշտ տարատեսակ ապրանքներ ուղարկելով մեր զինվորներին»,- գրել է Բադասյանը:

Թեմայի այլ նորություններ