Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նշենք, որ երեկ Մոսկվայում ավելի քան 10 ժամ տևած բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հնչեցրել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, համաձայն որի՝ Արցախի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ից, հայտարարվում է հումանիտար հրադադար: