Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վերահաստատում է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միակ ճանաչված ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ես շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության իշխանությանը՝ հումանիտար հրադադար հաստատելու առաքելությունը ստանձնելու համար: Կարևոր եմ համարում Մինսկի խմբի համանախագահության դերը, որը մնում է միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»,- նշեց Հարությունյանը: