Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է բանակային օդուժ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է բանակային օդուժ

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է բանակային օդուժ

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է բոլոր հրթիռահրետանային միջոցները, բացառությամբ մեկ երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների։ Այս մասին հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին կատարվում են ճշտումներ։ Բայց կան տարբեր տեղեկություններ, որ հավաքել ենք, բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների, մնացած բոլոր միջոցներն, ըստ էության, Ադրբեջանը կիրառել է։ Նաև կիրառել է բանակային օդուժը՝ այսինքն, ավիառումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և այլն»,- նշեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հարցին, արդյոք ՀՀ ԶՈւ-ն նույնպես պատրաստվում է կիրառել ավիացիոն տեխնիկա, Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ ԶՈւ հրամանատարությունը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրականացնում է լիարժեք կառավարում։

«Նրանք լիովին վերահսկում են իրավիճակը և ըստ անհրաժեշտության, այն զինատեսակները, որոնք նպատակահարմար կգտնվեն տվյալ մարտական իրավիճակում կիրառելու՝ վստահաբար կկիրառվեն»,- շեշտեց Հովհաննիսյանը։

Թեմայի այլ նորություններ