Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգան Ավինյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    19 կմ/ժ
  • Լոռի 7°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    88%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգան Ավինյանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգան Ավինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:


Քննարկվել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, հատուկ ընդգծվել է Մարտունի քաղաքի և Արցախի մյուս բոլոր բնակավայրերի արագ ու պատշաճ էլեկտրամատակարարման ու կապի ապահովման, ինչպես նաև բնակարանաշինության ծրագրերի մեկնարկի անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են էլ ավելի ներդաշնակեցնել ու բազմապատկել համատեղ ջանքերը հետպատերազմյան ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այցելել է ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:
 
Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպել նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում»,- հայտնել է Արցախի նախագահը:

Կից՝ Արցախի նախագահը նաև տեսանյութ է հրապարակել:

 
 

Թեմայի այլ նորություններ