ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ այսօր ժամը 07:55-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ եւ անօդաչու թռչող սարք։
Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։
Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են, հայտնել է ՊՆ խոսնակը: