Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար, որը պետք է ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունից։

«Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանա-թուրքական անկանխատեսելի համատեղ հարձակումը Արցախի և Հայաստանի վրա բուռն մագլցում արձանագրեց՝ գնդակոծելով շրջանի քաղաքները, ենթակառուցվածքները և եկեղեցիները։  Զոհերի և ավերածությունների թիվը աներևակայելի մակարդակի են հասնում՝ 1991-ից ի վեր, երբ Արցախը հռչակեց իր անկախությունը՝ հետեվելով իր ազատ ինքնորոշման իրավունքին և ժողովրդավարական քվեարկության հանրաքվէին։

 

Իրավիճակի հրատապությունը մարդկային հասկացողությունից վեր է, ինչը գուժում է վերահաս մարդկային մի ծանրակշիռ աղետ։

Վերը նշվածի և Հայաստանի ու Արցախի գոյատևման պայքարի գիտակցումով՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը մեկ միլիոն ԱՄՆ դոլար ($ 1.000.000) է հատկացրել Արցախի, որպես մարդասիրական և բժշկական օգնություն Արցախի ժողովրդին, որը պիտի ուղղորդվի ՀԱՅԱՍՏԱՆ Համահայկական Հիմնադրամի միջոցով:

Ավետարանչականը կը շարունակի իր հանգանակությունները՝ ապահովելու իր հսկայածավալ գործողությունների պարտավորությունները՝ ի նպաստ իր ծրագրերին ու ծառայություններին Հայաստանում և Արցախում՝ 1988-ի երկրաշարժից ի վեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ