Ալիեւի խորհրդականի ծիծաղելի գրառումն ու կեղծիքը. կասետային մարտագլխիկով հրթիռը չի կարող նուրբ թափանցել ասֆալտի մեջ. ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ալիեւի խորհրդականի ծիծաղելի գրառումն ու կեղծիքը. կասետային մարտագլխիկով հրթիռը չի կարող նուրբ թափանցել ասֆալտի մեջ. ՄԻՊ

Ալիեւի խորհրդականի ծիծաղելի գրառումն ու կեղծիքը. կասետային մարտագլխիկով հրթիռը չի կարող նուրբ թափանցել ասֆալտի մեջ. ՄԻՊ

«Հայկական» հրթիռի ինչպիսի խելացի պահվածք: Այնքան նրբորեն է թափանցել ադրբեջանական ասֆալտի մեջ: Այսպիսի ակնհայտ կեղծիք, շատ զվարճալի է:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի՝ Թվիթերում հրապարակած՝ իբր հայկական կասետային մարտագլխիկի լուսանկարը՝ այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով.

Պետք է տեսնել աղետն ու զոհերը, այդ թվում՝ սպանությունները, որոնք առաջացել են  Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի քաղաքացիական բնակավայրերում ադրբեջանական հարձակումների եւ կասետային ռումբերի կիրառման հետեւանքով:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Թվիթերի իր էջում հրապարակել էր լուսանկար՝ գրելով, որ հայկական հրթիռը վայրէջք է կատարել Մինգեչաուրի ՋԷԿ-ի էներգետիկ բլոկի մոտակայքում, բայց չի պայթել:

Հաջիեւի գրառումը ծիծաղ է առաջացրել ոչ միայն հայաստանցիների, այլ նաեւ աշխարհում ապրող տարբեր փորձագետների ու մարդկանց մոտ, քանի որ ֆոտոշոփի կիրառությունն ակնհայտ է: Նման հրթիռը անգամ առանց պայթելու չի կարող առանց ավերածության, անգամ առանց ասֆալտը քանդելու խրվել դրա մեջ:

Թեմայի այլ նորություններ