Հարյուրավոր տանկեր և հետևակի մատական մեքենաներ, հազարավոր արկեր և հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հազարավոր հետևակ արդեն մեկ շաբաթ գրոհում են ԱՀ ՊԲ բանակի դիրքերը շփման գծի ամբողջ երկայնքով:
Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհում է 150-ից 200 թշնամական զինվոր, ընդ որում, այսպիսի գրոհները օրվա մեջ կրկնվում են մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ:
Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: