Ադրբեջանում քրգործ են հարուցել ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանում քրգործ են հարուցել ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ

Ադրբեջանում քրգործ են հարուցել ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծի հեղինակի նկատմամբ:

Քրեական գործը հարուցվել է 214-2 (ահաբեկչության հրապարակային կոչեր), 281.1 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

Ըստ Ադրբեջանի իշխանությունների՝ Պեգովը «հանցավոր հարաբերությունների մեջ է մտել Հայաստանում և Ադրբեջանի Հանրապետության գրավյալ տարածքներում գտնվող անձանց հետ» և անօրինական կերպով «մտել Խանքենդի և գրավյալ այլ բնակավայրեր», հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Ռուսաստանի ուժային կառույցներին:

Խոսքը Լեռնային Ղարաբաղ այցի մասին է. Բաքուն դա համարում է իր սահմանի խախտում։  

Ավելի վաղ ադրբեջանական դիրքորոշում սատարող Տելեգրամ ալիքներից մեկը Պեգովի մահն էր ցանկացել Լեռնային Ղարաբաղում նրա կատարած աշխատանքի համար:

Թեմայի այլ նորություններ