Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի նախկին տնտեսավարողները կազատվեն հարկային պարտավորությունից
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    36%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    36%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    36%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի նախկին տնտեսավարողները կազատվեն հարկային պարտավորությունից

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի նախկին տնտեսավարողները կազատվեն հարկային պարտավորությունից

Արցախում նախատեսվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից ազատել այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը:

«Մշակվել և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող արցախյան բնակավայրերում փաստացի գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին ազատել հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից (բացառությամբ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների) կատարումից: Այդ տնտեսավարողների կողմից 2020 թվականի համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը հաշվանցվելու է և (կամ) վերադարձվելու»,- ասաց Արմինե Մուսայելյանը՝ հավելելով, որ օրինագծով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերում գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գերավճարի մնացորդի հաշվանցումը կամ միաժամանակ հաշվանցումն ու վերադարձը իրականացվելու են կամերալ ուսումնասիրությամբ:

Բացի այդ, նշված տնտեսավարողներին հարկային խնդիրների կարգավորմանը նպատակաուղղված՝ ԱԺ-ում շրջանառվող օրինագծով առաջարկվում է նրանց ազատել նաև այն հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորություններից (բացառությամբ՝ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների), որոնց մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Նախատեսվում է նաև հաշվանցել և (կամ) վերադարձնել 2020 թվականի համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը: Հարկային մարմնի տեղեկատվական բազայում ինքնաշխատ եղանակով կզրոյացվեն ներկայացված հաշվարկ հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում արտացոլված` վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնացորդները:

Թեմայի այլ նորություններ