Ադրբեջանի վարքագծից կախված Արցախն իր անկախության ճանաչման կոչով կարող է դիմել ՀՀ-ին և այլ երկրներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի վարքագծից կախված Արցախն իր անկախության ճանաչման կոչով կարող է դիմել ՀՀ-ին և այլ երկրներին

Ադրբեջանի վարքագծից կախված Արցախն իր անկախության ճանաչման կոչով կարող է դիմել ՀՀ-ին և այլ երկրներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կդիմի ՀՀ իշխանություններին, միջազգային կառույցներին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար, եթե Ադրբեջանն առաջիկա 1-2 օրվա ընթացքում պատրաստակամություն չհայտնի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Այս մասին Հարությունյանն ասաց մամուլի ասուլիսին:

«Դեռ վերջնական չեմ ուզում ասել արդեն ձևավորված կոալիցիայի, ահաբեկիչների, Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքն ինչպիսին է լինելու, ինչքանով են հարգելու ՌԴ-ի միջնորդությունը, ինչքանով են հարգելու միջազգային կառույցների կոչերը, հայտարարությունները և խորհուրդները ու գալու կրակի դադարեցման, որպեսզի առաջին հերթին լուծենք հումանիտար խնդիրները, հետո միայն բանակցությունների գնանք: Այս տարածաշրջանում ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական պայքար է, ոչ թե Արցախի ժողովրդի և ինչ-որ տեղ Ադրբեջանի ժողովրդի ապագայի խնդիրն է, այլ թաքնված են շատ ավելի ծանր, մարդկությանը վտանգ սպառնացող խնդիրներ կամ ծրագրեր»,- նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց՝ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում չզգան Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, ապա դիմելու է առաջին հերթին ՀՀ իշխանություններին, այնուհետև միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը:

«Իհարկե, այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, որոնք հարգում են միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքը: Աշխարհը կտեսնի նաև այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին: Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին՝ աջակցում են միջազգային տեռորիզմին, և պետք է դրանց ցուցակագրել, ու այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցեն իրենց իշխանությունների վարքագիծը: Այդ բոլոր իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության և, ամենակարևորը, Աստծո առաջ»,- ասաց ԱՀ նախագահը:

Թեմայի այլ նորություններ