Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում կանցկացվի «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    73%
    11 կմ/ժ
  • Արցախ 8°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում կանցկացվի «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը

Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում կանցկացվի «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը

Գեղարքունիքի մարզում` Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։

Կառավարության որոշմամբ  25.7 մլն դրամ հատկացվեց մրցաշարի իրականացման համար: Նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց, որ մրցաշարի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը:

«Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` կանանց և տղամարդկանց ներգրավմամբ»,– ասաց նախարարը։ Նրա խոսքով` 1-20-րդ տեղը զբաղեցրածներին տրամադրվող դրամական մրցանակների ֆոնդը կկազմի 14.9 մլն դրամ։

«Այն նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից»,- հավելեց Դումանյանը: Առաջին տեղը գրաված հեծանվորդը կստանա 1 միլիոն դրամ, 2-րդ տեղը` 600 հազար դրամ, իսկ երրորդ տեղը՝ 400 հազար դրամ։

Թեմայի այլ նորություններ