Նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    23%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    60%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    58%
    3 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    45%
    6 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    64%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    46%
    5 կմ/ժ
  • Արցախ 18°C
    49%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներին

Նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկա է եղել Երևանում անցկացված սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության փակման արարողությանն ու պարգևատրել մրցումային վերջին օրը մեդալներ նվաճած մարզիկներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է մասնակիցներին առաջնության կայացման առթիվ` նշելով, որ միջազգային գործընկերները բարձր են գնահատել Երևանում անցկացված մրցաշարը թե՛ մարզական, թե՛ կազմակերպչական առումով. «Ավարտվեց սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը. հաղթեցինք բոլորս: Շուրջ 20 երկրների սամբոյի ֆեդերացիաների նախագահներ են ժամանել Հայաստան: Նրանք միակարծիք են, որ այս առաջնությունն անցկացվել է շատ բարձր և պրոֆեսիոնալ մակարդակով: Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք անմնացորդ նվիրվեցին առաջնության պատշաճ կազմակերպմանը»:

Ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում աշխարհի սպորտային քարտեզի վրա, Վահրամ Դումանյանը մաղթել է, որ տարեցտարի այդ տեղն ավելի ամրապնդվի. «ՀՀ կառավարությունը վերջին տարիներին ջանք չի խնայում մեծ սպորտի միջոցառումների կազմակերպումը խրախուսելու համար:

Այս առաջնությունն էլ դրա հերթական ապացույցն էր: Սա ոչ միայն մարզական պայքար էր, այլև պայքար՝ ի նպաստ պետությունների միջև բարի և գործընկերային հարաբերությունները պահելուն և ամրապնդելուն: Պատահական չէ, որ նմանօրինակ պայքարները միշտ ավարտվում են մշակութային ծրագրով: Շատ եմ ցանկանում, որ աշխարհում բոլոր պայքարները ծավալվեն միայն մրցահարթակում, և այսուհետ բացառվեն այն պայքարները, որոնք վիշտ են բերում»:

Հիշեցնենք՝ սամբոյի աշխարհի առաջնության մրցումներում ՀՀ հավաքական թիմերը նվաճել են 20 մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե:

Հաղթողի տիտղոսը նվաճել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը։ Պատանի մարզիկն իր այս հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաներին։

Մրցումային վերջին օրը պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել 50 կգ քաշային Արփինե Մնացականյանը, 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը: Հաղթողներին և մյուս մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Հիշեցնենք՝ աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ և մարզուհի 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը ներառել է նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:

Թեմայի այլ նորություններ