60 տարեկանում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: 1986 թվականի Աշխարհի չեմպիոնի մահվան լուրը հայտնել է արգենտինական TN հեռուստաալիքը:
Վերջին անգամ նա հոկտեմբերի 30-ին ներկա է եղել Արգենտինայի առաջնության 1-ին տուրի հանդիպումներից մեկին, որը նրա 60-ամյակին էր նվիրված: Սակայն վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել հետեւել հանդիպմանը:
Մարադոնան բժշկական հետազոտություն անցնելու համար տեղափոխվել էր Բուենոս Այրեսից ոչ հեռու գտնվող Իպենսա բժշկական կենտրոն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ գլխի վիրահատության է ենթարկվել: Նոյեմբերի 12-ին նա դուրս էր գրվել հիվանդանոցից: