Զենքի արտահանումը մի ավտորիտար երկրի, որը վայրագություններ է գործում հարևանի դեմ, անընդունելի է. Մենենդեսը՝ Ռայմոնդոյին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Զենքի արտահանումը մի ավտորիտար երկրի, որը վայրագություններ է գործում հարևանի դեմ, անընդունելի է. Մենենդեսը՝ Ռայմոնդոյին

Զենքի արտահանումը մի ավտորիտար երկրի, որը վայրագություններ է գործում հարևանի դեմ, անընդունելի է. Մենենդեսը՝ Ռայմոնդոյին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ռոբերտ Մենենդեսը նամակ է հղել ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին՝ դեմ արտահայտվելով առևտրի նախարարության՝ Ադրբեջանին հրացաններ արտահանելու լիցենզիա տրամադրելու ծրագրերին, որոնք առաջարկվում են:

«Առևտրի նախարարությունը կարող է դիտարկել Ադրբեջանին հրացանների արտահանման լիցենզիա տրամադրելու հարցը, այդ թվում՝  գրոհային կամ դիպուկահար կիսաավտոմատ հրացանների վերաբերյալ։ Ես գրում եմ՝ արտահայտելու իմ խոր մտահոգությունն ու վճռական անհամաձայնությունը նման որոշման կապակցությամբ, վճռականորեն կոչ եմ անում  ապահովել, որ ցանկացած տեսակի մահաբեր զենք չուղարկվի Ադրբեջանի որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի»,- նշել է սենատորն իր նամակում:

Շարունակելով, Մենենդեսը գրել է, որ կարծում է՝  նախարարությունում տեղյակ են վայրագություններից, որ Ադրբեջանը տարիներ շարունակ իրականացրել է հայ ժողովրդի դեմ՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիան, Արցախի 120.000 բնակչի շրջափակումը, ռազմագերիների և խաղաղ քաղաքացիների դեմ իրականացված սարսափելի հանցանքները:

«Զենքի արտահանումը որևէ ավտորիտար երկիր, որը պատերազմ է մղում իր հարևանի դեմ, արգելափակում է խոցելի բնակչությանը և իր երկրում մարդու իրավունքների աղաղակող խախտումներ է անում, չի համապատասխանում ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ ԱՄՆ վարչակազմի հանձնառությանը»,- հավելել է Մենենդեսը:

Թեմայի այլ նորություններ