Ընթանում է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Ընթանում է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը

Ընթանում է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը

Արդեն մի քանի օր է, ինչ վերսկսվել են նախորդ տարվանից մեկնարկած եւ ընթացքի մեջ գտնվող Մարտունի-Վարդենիս միջպետական ճանապարհի 5 կիլոմետր 900 մետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Մարտունի-Վարդենիս ճանապարհի տվյալ հատվածի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 743,5 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Շինարարության պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, իրականացնողը՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։ Նախորդ տարվա ընթացքում հիմնանորոգվել է ճանապարհի

1-կիլոմետրանոց հատվածը, որի համար ծախսվել է շուրջ 195,5  միլիոն դրամ։ Մնացած 4,9 կիլոմետրի հիմնանորոգման համար այս տարի կծախսվի շուրջ 548 միլիոն դրամ։ «Հեռացվում է ասֆալտբետոնե հին շերտը, տեղադրվում նոր հիմք եւ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ջրահեռացման ակոսներ։ Կիրականացվեն նաեւ կահավորման եւ գծանշման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում»,- ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը։

Թեմայի այլ նորություններ