Հուզիչ ու անհավանական այս պատմությունը արձանագրվել է Հնդկաստանի Ասսամե գյուղում, գյուղացին հարևան գյուղից կով է գնել և բերել իր գյուղ։ Սակայն ամեն գիշեր գյուղի բնակիչները արթնացել են շների կատաղի հաչոցներից։
Ի վերջո որոշել են գիշերային տեսախցիկ տեղադրել։ Արդյունքը ապշեցրել է բոլորին։ Պարզվել է որ ամեն գիշեր վերը նշված կովին այցելում է ընձառյուծ։ Կենդանիները հարազատների նման են վերաբերվում միմյանց։ Պարզվում է որ ժամանակին հարևան գյուղի բնակիչները գտնում են 20 օրական լքված ընձառյուծի ձագի, բերում են կովի մոտ ու որքան էլ զարմանալի է կովը ընդունում է կենդանուն ու հոգ տանում նրա մասին ինչպես սեփական հորթի։
ԸՆձառյուծին մեծանալուց հետո գյուղացիները բաց են թողնում անտառում, սակայն երախտապարտ գազանը չի մոռանում իր ստնտուին և շարունակում է ամեն գիշեր այցելել նրան։