Ընդդիմության ակցիաներից 5 անձ բերման է ենթարկվել, 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Ընդդիմության ակցիաներից 5 անձ բերման է ենթարկվել, 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը առավոտյան Ֆրանսիայի հրապարակից սկսել է անհնազանդության ակցիաները: Այսօր շարժումն ակցիաներ է իրականացրել պետական գերատեսչությունների շենքերի մոտ։ Մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել Կառավարության 3-րդ շենքի մոտ՝ թույլ չտալով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին մտնել նախարարությունների շենք։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօրվանից և առաջիկա 4 օրերի ընթացքում այցելելու են պետական տարբեր հաստատություններ՝ «շատ հստակ և ուղիղ պահանջով»։ Ցույցի մասնակից պատգամավորները ոստիկաններից պահանջեցին անարգել մուտք Կառավարության 3-րդ մասնաշենք։ Սաղաթելյանն ասաց՝ ուզում են հասկանալ նախարարները, օրինակ, առողջապահության նախարարը, կո՞ղմ են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ չեն հեռանալու, մինչև հանդիպումները չկայանան։

Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին: Պատգամավորները ներս մտնել չեն կարողացել, քաշքշուկ է սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջև, որի ընթացքում ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Ոստիկանությունից «Լուրերին» տեղեկացրել են, որ 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել, 2 ոստիկան և 2 ցուցարար տեղափոխվել է հիվանդանոց:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: 

«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացուց 2-ը ոստիկանության ծառայողներ են»,- գրել է Դանիելյանը:
 

Թեմայի այլ նորություններ