Վճռաբեկը քննում է Մարտի 1-ի գործով Փաշինյանին, Միքայելյանին, Արզումանյանին արդարացնելու բողոքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    26 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Վճռաբեկը քննում է Մարտի 1-ի գործով Փաշինյանին, Միքայելյանին, Արզումանյանին արդարացնելու բողոքները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացվեց «Մարտի 1-ի» գործով: Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ:

Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։ ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը։

Հիշեցնենք՝ 2008 թվականի արյունալի իրադարձություններից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Բանտում ավելի քան մեկ տարի անցկացնելուց հետո նա համաներմամբ ազատ էր արձակվել։ Եվրոպական դատարանը գտել էր, որ 2008 թ. մարտի 1-ի և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները: Ըստ վճռի՝ Նիկոլ Փաշինյանը ենթարկվել է հետապնդման նաև նրա համար, որ ակտիվորեն ներկայացրել է իր քաղաքական դիրքորոշումները։

Վճռաբեկ դատարանը «Մարտի 1-ի» գործով արդարացրեց ԵԿՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին, որ դատապարտվել էր զանգվածային անկարգությունների մեղադրանքով։ 

Հիշեցնենք, որ  ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը: Նշենք, որ Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

14 տարի անց «Մարտի 1-ի» գործով արդարացվեց նաև այժմ Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ ճանաչեց Արզումանյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Արզումանյանի վերաբերյալ գործը վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել` ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արզումանյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը: Արզումանյանը 2009-ին մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում էր կիրառվել, և նա ազատ էր արձակվել:

Թեմայի այլ նորություններ