Վթար Սյունիքում. տուժածների թվում Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ են
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Վթար Սյունիքում. տուժածների թվում Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ են

Վթար Սյունիքում. տուժածների թվում Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ են

Սյունիքի մարզում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա, տուժածներից 2-ը Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը՝ նշելով, որ ժամը 15:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Սատեր Ս.-ն իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 19-ամյա Հրաչ Ս.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Սատեր Ս.-ի վարած մեքենայի ուղևորը՝ ՌԴ քաղաքացի 46-ամյա Սերգեյ Ս.-ն, և Հրաչ Ս.-ի ուղևորը՝ Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Սատեր Ս.-ն և հիվանդանոց տեղափոխված նրա ուղևոր Սերգեյ Ս.-ն ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում:

Թեմայի այլ նորություններ