Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը. Դարչիաշվիլի
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը. Դարչիաշվիլի

Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը. Դարչիաշվիլի

Մեր երկրների պատմական և բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, վստահ եմ, որ ապագայում համագործակցությունը կշարունակվի:

Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում հայտնեց Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:

«Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջև, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել նոր մարտահրավերները և օգտվել հնարավորություններից»,- ասաց Վրաստանի ԱԳ նախարարը:

Նա նշեց, որ հայ գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու մարտահրավերները:

«Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը խոսում է երկու երկրների գործընկերային հարաբերությունների մասին»,- ասաց Դարչիաշվիլին:

Թեմայի այլ նորություններ