Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել բարեխոսական արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի, որին ներկա է եղել Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը` դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ։
Արարողությունից հետո ծաղիկներ են խոնարհվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի դիմաց։