Վրաստանի նախագահն առաջարկել է Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցը ներառել ռուս-ուկրաինական խաղաղության պայմանագրում
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 32°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    16 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Վրաստանի նախագահն առաջարկել է Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցը ներառել ռուս-ուկրաինական խաղաղության պայմանագրում

Վրաստանի նախագահն առաջարկել է Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցը ներառել ռուս-ուկրաինական խաղաղության պայմանագրում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է ռուս զինվորականների՝ Հարավային Օսիայից եւ Աբխազիայից հեռանալու հարցը ներառել Ուկրաինայի հետ ենթադրվող խաղաղության համաձայնագրում։ Այս մասին նա ասել է Bloomberg-ի հարցազրույցում։

«Ռուսաստանը պետք է հասկանա, թե որտեղ են ավարտվում իր սահմանները»,- ասել է Վրաստանի նախագահը։ Զուրաբիշվիլու գնահատմամբ, եթե համաշխարհային հանրությունը Ռուսաստանից չպահանջի դուրս բերել զորքերը, ապա Արեւմուտքը եւս մեկ մեծ սխալ կգործի։

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո Վրաստանը չի միացել հակառուսական պատժամիջոցներին։ Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու խոսքով՝ սահմանափակումներին միանալը կվնասեր Վրաստանի բնակիչներին։ Զուրաբիշվիլին հաստատել է, որ վրացական կողմը Մոսկվայի դեմ սահմանափակումներ չի մտցնելու՝ հետեւելով իր ազգային շահերին։

Զուրաբիշվիլին նաեւ հայտարարել է, որ հազիվ թե առանձին դեպքը որոշիչ լինի պետության եվրոպական ապագայի համար։ Նա այսպես է արձագանքել Եվրախորհրդարանի կողմից Վրաստանի նախկին նախագահ, հայրենիքում բանտարկված Միխեիլ Սաակաշվիլու շուրջ ստեղծված իրավիճակի դատապարտմանը։ 

Թեմայի այլ նորություններ