Վաշինգտոնը պետք է դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին. ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Լաչինի միջանցքի արգելափակումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Վաշինգտոնը պետք է դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին. ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Լաչինի միջանցքի արգելափակումը

Վաշինգտոնը պետք է դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին. ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Լաչինի միջանցքի արգելափակումը

ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: ԱՄՆ Կոնգրեսում նման հայտարարությամբ է հանդես եկել Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Փորթերը:

Կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որը 120 հազար արցախցիներին գրեթե երկու ամիս զրկել է կենսական անհրաժեշտության ապրանքներից:

 «Ադրբեջանի նպատակը հստակ է՝ ստիպել Արցախի էթնիկ հայերին լքել իրենց հայրենիքը՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնք անհնար են դարձնում ապրելը: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար: Ես շարունակում եմ վարչակազմին կոչ անել անհապաղ միջոցներ ձեռնարկել այս արգելափակմանը վերջ դնելու համար», - ասել է կոնգրեսականը:

Նա նաև շեշտել է, որ Վաշինգտոնը պետք է դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին:

«Մենք պետք է դադարեցնենք ամբողջ ռազմական աջակցությունն Ադրբեջանին: ԱՄՆ հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի մշտական ագրեսիան հայ ժողովրդի դեմ: Ես շարունակում եմ իմ համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին», - եզրափակել է կոնգրեսական Քեթի Փորթերը:

Թեմայի այլ նորություններ