Վարչապետը Վանաձորում այցելել է Ակսել Բակունցի անվան նորակառույց դպրոց և նորաբաց «ԼՈՖԹ» նորարարական կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Վարչապետը Վանաձորում այցելել է Ակսել Բակունցի անվան նորակառույց դպրոց և նորաբաց «ԼՈՖԹ» նորարարական կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Լոռու մարզ` Վանաձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել նորակառույց շինությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին, աշակերտների և ուսուցիչների համար ստեղծված պայմաններին:

Վարչապետին զեկուցվել է, որ դպրոցի նախկին շենքը 1988թ. երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային և ապամոնտաժվել: Մինչ նոր շենքի շահագործումը, ուսուցումն իրականացվել է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում:

Ապամոնտաժված դպրոցի տարածքում նոր շենքի կառուցումն իրականացվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում և համապատասխանում է միջազգային չափանիշներին ու բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի բնակչությանը: Պատասխանատուների ներկայացմամբ, աշակերտների անվտանգ երթևեկությունը կազմակերպելու համար դպրոցին հարակից կառուցվել է նաև վերգետնյա անցում։

Ուսումնական հաստատությունը համալրվել է ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Այն նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 430 աշակերտի համար: Ներկայում աշակերտների թիվը 312 է: Երկհարկանի այս կառույցը (3857 քմ ընդհանուր մակերեսով) բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:

Վարչապետն այցելել է նաև Լոռու մարզային գրադարան, որտեղ բացվել է «ԼՈՖԹ» նորարական կենտրոնը: Ծրագիրն իրականացվել է «ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման» կառավարության որոշման շրջանակներում:

«ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական կենտրոնի ստեղծման ծրագիրը», պատասխանատուների ներկայացմամբ, ուղղված է մարզային գրադարանի ֆունկցիոնալ կարևորության ամրապնդմանը, գրադարանի արդիականացմանը՝ որպես մեկ միասնական մշակութային, կրթական, սոցիալական ակտիվության հարթակ:

Ծրագրի մանրամասները ներկայացնելով՝ ընդգծվել է, որ օգտագործվելու են ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կենտրոնը ծառայի մարզի և մարզկենտրոնի պատանիներին և երիտասարդներին, ամրապնդի մարզի և մայրաքաղաքի միջև կապն ու ընդլայնի միջմշակութային հնարավոր ազդեցությունները։

Աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:

Թեմայի այլ նորություններ