Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Չեխիա մեկնարկել է Կրամարովա ընդունելությունների տանը դիմավորման պաշտոնական արարողությամբ։ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալան։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալայի անունից՝ ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրվել է պաշտոնական ճաշ։ Կեսօրից հետո Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ:

Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով՝ պաշտոնական ճաշի շրջանակում: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:

Թեմայի այլ նորություններ